Միջազգային

Հնդկաստանում և Պակիստանում զոհերի թիվը աճում է

Հնդկաստանի Քաշմիրի շրջանում Պակիստանի հարվածների հետևանքով 10 հնդիկ է զոհվել, ևս 48-ը տուժել են: Այս մասին հայտնել Է Հնդկաստանի ոստիկանությունը․ փոխանցում է Reuters-ը։ 

Պակիստանի բանակի հրամանատարն էլ, իր հերթին, հայտարարել է Հնդկաստանի ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում 26 զոհի և 46 վիրավորի մասին։ 

Նյու Դելիում ընդգծել են, որ հնդկական հարվածների թիրախները ոչ թե պակիստանյան բանակի օբյեկտներն են, այլ Պակիստանում և Իսլամաբադի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի տարածքում գտնվող «ահաբեկչական ճամբարները»:

Պակիստանն էլ հայտարարում է, որ հետևում է պատերազմի օրենքներին և հարվածներ է հասցնում բացառապես ռազմական թիրախներին: