Ռուսաստանը մայիսի 9-ին կարող է սադրանքներ կազմակերպել՝ չնայած հրադադարի մասին խոսակցություններին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Այսօր այն օրն է, երբ գրանցվել են վերջին ամիսների ընթացքում ամենամեծ թվով հարձակումները»,- ասել է նա։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատասխանատվություն չի կրում մայիսի 9-ին Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար։
«Մենք չենք կարող պատասխանատվություն կրել Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարվողի համար: Նրանք ապահովում են ձեզ անվտանգություն, հետևաբար մենք ձեզ երաշխիք չենք տա: Որովհետև մենք չգիտենք, թե ինչ է անելու Ռուսաստանը այս ամսաթվերին», - ասել է նա։