Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ժամանել է Ադրբեջան, հաղորդում է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը։
Մայիսի 4-ին պատրիարքը պատարագ կմատուցի Բաքվի Սուրբ Մյուռոնակիր կանանց մայր տաճարում:
Օդանավակայանում նրան դիմավորել են Բաքվի և Ադրբեջանի եպիսկոպոս Ալեքսին Սմիրնովը, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը և Հանրապետության կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի փոխնախագահ Սահիբ Նագիևը։