Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնազգացողությունը Ֆլորիդա կատարած այցի ժամանակ վատացել է և նա որոշել է վերադառնալ Բելգրադ՝ չեղարկելով ԱՄՆ-ում նախատեսված հանդիպումները, հաղորդում է RTS պետական հեռուստաընկերությունը։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ Վուչիչի առողջական վիճակը կտրուկ վատացել է կեսօրին։ Քաղաքական գործիչը խորհրդակցել է բժիշկների հետ և որոշել վերադառնալ։
Վուչիչը Ֆլորիդա էր ժամանել ապրիլի 30-ին։ Սերբիայի նախագահը պլանավորում էր հանդիպել ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի և Հանրապետական կուսակցության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։