Եվրամիության արտաքին գործերի նախարար Կաջա Կալասն ուրբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարներ Սուբրամանյամ Ջայշանկարի և Մուհամմադ Իսհաք Դարի հետ՝ երկու երկրների միջև լարվածության սրման ֆոնին։
«Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճը մտահոգիչ է։ Ես կոչ եմ անում երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսությունը՝ իրավիճակը լիցքաթափելու համար։ Լարվածության սրումը ոչ մեկին չի օգնի»,- բանակցություններից հետո գրել է Կալլասը X ցանցում։
Չորեքշաբթի օրը ԵՄ-ն Հնդկաստանին և Պակիստանին կոչ էր արեց զսպվածություն ցուցաբերել և լուծել առաջացող խնդիրները խաղաղ երկխոսության միջոցով, և վերահաստատել «հաղորդակցության ուղիները բաց պահելու» անհրաժեշտությունը։