ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկում է 2․46 միլիարդ դոլարով կրճատել Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծախսերը։ Սա նախատեսված է ԱՄՆ դաշնային բյուջեի նախագծում՝ 2026 ֆինանսական տարվա համար (երկրում սկսվում է հոկտեմբերի 1-ին), որը հրապարակվել է ուրբաթ օրը՝ Սպիտակ տան կողմից։
Ընդհանուր առմամբ՝ արտաքին քաղաքականության ծախսերն առաջարկվում է կրճատել մինչև 9.6 միլիարդ դոլար, ինչը 83.7%-ով պակաս է ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեի նախագծի համեմատ։