Արգենտինայի ափերի մոտ գրանցվել է 6.4 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ուշուայա քաղաքից 291 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 58 հազար մարդ, և չիլիական Պունտա Արենաս քաղաքից 523 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է շուրջ 117 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ինչպես նաև ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
Ավելի վաղ՝ մայիսի 2-ին, Չիլիի և Արգենտինայի իշխանությունները հայտարարել էին ափամերձ տարածքներից բնակիչների տարհանման մասին՝ 7.5 մագնիտուդով երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով։ Չիլիի սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ ցնցումները տեղի են ունեցել Պուերտո Ուիլյամսից 218 կմ հեռավորության վրա։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել։