Միջազգային

Թրամփը մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը պետք է պաշտոնապես նշվի որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օր։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

«Մեր բազմաթիվ դաշնակիցներ և բարեկամներ մայիսի 8-ը նշում են որպես հաղթանակի օր, սակայն Ամերիկան ավելին է արել, քան որևէ այլ երկիր՝ հաղթանակին հասնելու համար։ Ես մայիսի 8-ը նշանակում եմ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմի հաղթանակի օր», - գրել է Թրամփը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն հաղթել է երկու համաշխարհային պատերազմներում՝ շնորհիվ իր ուժի, խիզախության և ռազմական հանճարի, սակայն երբեք պատշաճ կերպով չի տոնել այդ հաղթանակները։