Միջազգային

Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են քննարկել «Ռուսական տան» իրավական կարգավիճակը

Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են աշխատել Բաքվում գործող «Ռուսական տան» իրավական կարգավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը՝ ընդգծելով, որ իրատեսական են լավատեսական ելքի հարցում։

«Շփումներ են ընթանում Ռուսաստանի դեսպանատան և Ադրբեջանի ԱԳ նախարարության միջև։ Այս հարցը լուծում են իրավաբաններն ու արտաքին քաղաքականության ոլորտի մասնագետները։ Այն մեր անմիջական իրավասության սահմաններից դուրս է»,- նշել է Պրիմակովը։

Նրա խոսքով՝ իրավական կարգավիճակի հարցը դեռևս մնում է բաց, սակայն «կան նախադրյալներ դրական արդյունքի հասնելու համար»։

«Կարծում ենք, որ այս հարցը պետք է լուծվի փոխադարձ գոհունակությամբ»,- ավելացրել է նա՝ պատասխանելով Բաքվում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցին։