Իսրայելի ՊՆ-ն Գազայի հատված հումանիտար օգնության առաքումը վստահել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդատվական ընկերություններից «Օրբիսին»։
Թել Ավիվը պատրաստվում է էական փոփոխություններ իրականացնել մարդասիրական օգնության բաշխման մեխանիզմում։
Նոր ծրագիրը ենթադրում է, որ օգնությունը կտրամադրվի անհատական փաթեթներով՝ ուղղակիորեն ընտանիքներին։ Տարածման գործընթացը կիրականացնեն միջազգային կազմակերպություններն ու մասնավոր անվտանգության կազմակերպությունները։
Իսրայելի պաշտոնյաները նշում են, որ այս մեթոդը դժվարացնելու է «Համաս»-ի կողմից օգնության վերաուղղումը դեպի իրենց զինյալները։
Հիմնական ընկերություններից մեկը, որը նախատեսված է ծրագրում ներգրավվելու համար, ամերիկյան ազգային անվտանգության խորհրդատվական «Օրբիս» ընկերության մասնաճյուղն է, որի ղեկավարները կապեր ունեն Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի հետ:
Նշենք, որ ՀՀ-ում «Օրբիսը» համագործակցում էր ԱՆԻՖ-ի հետ՝ կիբերանվտանգության ոլորտում մասնագետներ պատրաստելու ծրագրով, ովքեր պետք է իրականացնեին և՛ պետական, և՛ մասնավոր ընկերություններում կիբերանվտանգության ոլորտի ժամանակակից ծառայություններ։ Սակայն ծրագիրը կիսատ մնաց ԱՆԻՖ-ում տեղի ունեցած ղեկավար կազմի և զարգացման ուղղության փոփոխություների հետևանքով։