Միջազգային

ԱՄՆ- ի հետ համակարգմամբ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ենք պատրաստում». Բարրո

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում, եթե Մոսկվան հրաժարվի հրադադարից։

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում, որը պլանավորվում է համակարգել ԱՄՆ- ի հետ, եթե Մոսկվան շարունակի հրաժարվել Ուկրաինայում հրադադարից․ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն AFP գործակալությանը:

«Մենք՝ եվրոպացիներս, կաջակցենք ամերիկյան այս նախաձեռնությանը պատժամիջոցների տասնյոթերորդ փաթեթով, և ես երեկ խոստացել եմ սենատոր Լինդսի Գրեհեմին, որ մենք կփորձենք համակարգել պատժամիջոցների այս երկու փաթեթները՝ ինչպես բովանդակության, այնպես էլ ժամկետների առումով»,- ասել է Բարրոն: 

Մանրամասներ այն մասին, թե ինչ կարող է ներառվել պատժամիջոցների նոր փաթեթում, չեն հաղորդվում:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Վլադիմիր Պուտինին «միակ խոչընդոտն» է համարում Ուկրաինայում խաղաղության ճանապարհին՝ նշելով, որ Կիևը «կատարել է գործարքի իր մասը»: