Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքում ձերբակալել են Վրաստանի 59-ամյա քաղաքացու, որը լրտեսել է ռուսական հետախուզության օգտին: Այս մասին հայտնում է Ekathimerini-ն։
Տղամարդը նկարիչ է աշխատել և երկար ժամանակ ապրել է երկրում։ Հետաքննության տվյալներով՝ 2024 թվականի աշնանը նրան հավաքագրել է Ռուսաստանի ԶՈւ ԳՇ գլխ․ հետախուզական վարչությունը (ГРУ)։
Կասկածյալի բջջային հեռախոսում ապացույցներ են հայտնաբերվել, որ նա առնվազն կես տարի հետևել է ռազմական օբյեկտներին, լուսանկարել տեխնիկայի տեղաշարժերը, առաջին հերթին՝ Ուկրաինա ուղևորվող, և նյութերը փոխանցել է իր ղեկավարին։
Հույն իրավապահների խոսքով՝ կասկածյալը հայտարարել է, որ «պատրաստ է ցանկացած գումարի դիմաց օգնել հայրենիքին»: