ԱՄՆ պպետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Եթե Իրանը ուզում է խաղաղ քաղաքացիական միջուկային ծրագիր, այսինքն՝ միջուկային էլեկտրակայաններ, դրա համար կա լուծում․ կառուցում են ռեակտորները և ներմուծում հարստացված ուրանը։ Աշխարհում տասնյակ երկրներ այդպես են անում։ Միակ երկրները, որոնք ուրանի հարստացում են իրականացնում, այն երկրներն են, որոնք ունեն միջուկային զենք։ Իրանը պնդում է, որ չի ցանկանում զենք ունենալ, բայց ուզում է լինել միակ երկիրը, որը չունենալով միջուկային զենք՝ հարստացնում է ուրանը։ Դա անընդունելի է»,– ասել է նա;
Ռուբիոն նաև հավելել է, որ եթե Իրանը իսկապես չի ցանկանում միջուկային զենք, պետք է թույլ տա բացել բոլոր օբյեկտները, ներառյալ ռազմականները։ «Օբամայի միջուկային համաձայնագրի ձախողումը հենց այն էր, որ հնարավոր չէր ստուգել ռազմական օբյեկտները, իսկ միջուկային զենքերը, բնականաբար, հենց այնտեղ են ստեղծվում»,– ասել է պետքարտուղարը։
Նրա խոսքով, «Իրանը կարող է ունենալ տնտեսական զարգացման իրական հնարավորություն, բայց պետք է հրաժարվի ահաբեկիչներին հովանավորելուց, հրաժարվի հրթիռների ստեղծումից, որոնք նախատեսված են միջուկային զենք տեղափոխելու համար, և պետք է դադարեցնի ուրանի հարստացումը։ Դա խաղաղության ճանապարհն է։ Մենք կձգտենք համոզել նրանց ընտրել այդ ճանապարհը։»