Միջազգային

Ժամանակն է՝ ներկայացվեն հստակ առաջարկներ. Պետդեպը՝ ՌԴ-ին և Ուկրաինային

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը աստիճանաբար կսահմանափակի իր ներգրավվածությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցային գործընթացում։

«Փոփոխությունների էությունը կայանում է նրանում, որ մենք դեռ մնում ենք ներգրավված և պատրաստ ենք օգնել այնքանով, որքանով կարող ենք։ Սակայն մենք այլևս չենք պատրաստվում շտապ և ակտիվորեն միջամտել՝ «աշխարհով մեկ թռչելով» բանակցությունների մասնակցելու համար»,- ասել է Բրյուսը։

Նրա խոսքով, այժմ պատասխանատվությունը պետք է վերցնեն հենց Ուկրաինան և Ռուսաստանը։

«Ժամանակն է, որ նրանք ներկայացնեն և մշակեն հստակ առաջարկներ՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Որոշումը նրանց ձեռքում է»,- եզրափակել պետդեպի ներկայացուցիչը։