Միջազգային

Ընդերքի մասին համաձայնագրով Ուկրաինան և ԱՄՆ-ը կարող են տասնամյակներ սպասել շահույթի

Reuters-ը հաղորդում է, որ փորձագետների գնահատմամբ՝ այնպիսի երկրներում, որոնք ունեն զարգացած լեռնային արդյունաբերություն, ինչպես Կանադան և Ավստրալիան, հանքավայրերի զարգացումը սովորաբար տևում է 10-ից 20 տարի։ Ուկրաինայի դեպքում այդ գործընթացը կարող է շատ ավելի երկար շարունակվել՝ մի շարք խոչընդոտների պատճառով։

Ուկրաինայի էներգետիկ, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները զգալի վնասներ են կրել պատերազմի հետևանքով։ Բացի այդ, հանքավայրերի մեծ մասը դեռևս չունեն ամբողջական երկրաբանական ուսումնասիրություններ, որոնք կվկայեն դրանց զարգացման տնտեսական նպատակահարմարության մասին։ Ներդրողները ևս զգուշությամբ են մոտենում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինան դեռ պատերազմի մեջ է։