Միջազգային

Ռուսաստանն ու Ուկրաինան դեռ հեռու են փոխզիջման հասնելուց. Ռուբիո

Ռուսաստանն ու Ուկրաինան դեռ հեռու են խաղաղ կարգավորման հարցում փոխզիջման հասնելուց։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով ստիպված կլինի որոշում կայացնել այն մասին, թե դեռ որքան ժամանակ է պատրաստվում շարունակել միջնորդական ջանքերը պատերազմող կողմերի միջև։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում։

Նրա խոսքով՝ նախագահ Թրամփը, իր երկրորդ ժամկետի մեկնարկից ընդամենը 100 օր անց, «ջանքեր է գործադրում խաղաղություն հաստատելու, սպանությունները և ավերածությունները դադարեցնելու ուղղությամբ»:

«Տեսեք, մենք մոտենում ենք դրան։ Սա տեղի չունեցավ երեք տարի առաջ, բայց հիմա մենք տեսնում ենք, թե ինչ գին է Ուկրաինայի համար կանգ առնելը, ինչպես նաև՝ Ռուսաստանի համար։ Խնդիրն այն է, որ կողմերի դիրքորոշումները դեռ շատ հեռու են միմյանցից», – ընդգծել է Ռուբիոն։