Միջազգային

Ռուբիոն փորձում է հարթել Հնդկաստանի և Պակիստանի միջև ճգնաժամը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զանգահարել է Հնդկաստանի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ փորձելով հարթել երկու երկրների միջև ստեղծված ճգնաժամը։ 

Ռուբիոն կոչ է արել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին և Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարին՝ թուլացնել լարվածությունը․ հայտնում է Reuters-ը։

Հիշեցնենք՝ Հնդկաստանի ու Պակիստանի միջև հարաբերությունները լարվել էին անցյալ շաբաթ Քաշմիրում տեղի ունեցած մահացու հարձակումից հետո։