Միջազգային

Իսրայելը հարվածել է Սիրիայի նախագահականին շատ մոտ

Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող նախագահական նստավայրին շատ մոտ գտնվող թիրախի վրա։ Այս մասին ուրբաթ օրը՝ մայիսի 2-ին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ համատեղ հայտարարությամբ։

«Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին: Մենք թույլ չենք տա զորքերի տեղակայումը Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի վրա», - ասել է նա։

Նրա խոսքով՝ Իսրայելն արդեն մի քանի օրվա ընթացքում երկրորդ անգամ հարվածներ է հասցնում Սիրիային։

Գործակալությունը նշում է, որ հարվածները ցույց են տալիս Իսրայելի խոր անվստահությունը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի նկատմամբ։

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Սիրիայում դրուզների փոքրամասնության դեմ բռնությունը։

Հիշեցնենք, որ Դամասկոսի արվարձաններում ապրիլի 29-ի գիշերը մարտեր են սկսվել կառավարամետ ուժերի և դրուզների միջև։ Մարդու իրավունքների սիրիական մոնիտորինգի կենտրոնի (SOHR) տվյալներով՝ երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ է զոհվել։