Միջազգային

Թրամփը Զելենսկուն «ռոյալ-ֆլեշ» է տվել. Բեսենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդերքի մասին համաձայնագրի ստորագրմամբ «ռոյալ-ֆլեշ» է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենտը  Fox Business-ի եթերում:

«Դուք հիշո՞ւմ եք, թե նախագահ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում ինչ ասաց Զելենսկուն՝ Դուք խաղաքարտեր չունեք։ Հիմա, գիտեք ինչ, նախագահ Թրամփը նրան ռոյալ-ֆլեշ է տվել», - ասել է Բեսենտը։ 

Նրա խոսքով՝ այժմ կարելի է վերցնել այդ «խաղաքարտերը» և դրանք ցույց տալ Ռուսաստանի ղեկավարությանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ժողովուրդների նպատակների միջև «տարաձայնություններ չկան»: