ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսելով Իսրայելապաղեստինյան հակամարտության մասին, ասել է, թե Գազայում ստեղծված իրավիճակը այլևս չի կարող շարունակվել այնպես, որ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ–ի կողմից հրթիռների արձակման հարթակ դառնա։
«Դրա շուրջ բոլորն էլ համակարծիք են։ Նախագահը, ես, Սթիվ Ուիթքոֆը՝ բոլորս նշել ենք, որ Իրանը երբեք չի կարող ունենալ միջուկային զենք։ Միակ պատճառը, որ նրանք այսօր այդքան մոտ են դրան, այն է, որ Ջո Բայդենը անտեսեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք փաստացի սնանկացնում էին այդ երկիրը։ Նրանք այժմ ավելի մոտ են միջուկային զենքին, քան երբևէ»,– ասել է նա։ Ռուբիոն շեշտել է, որ պետք է լինի պայմանագիր, որում պետք է ամրագրված լինի դրույթ ուրանի հարստացումը դադարեցնելու մասին։
«Եթե Իրանը հրաժարվի այս ճանապարհից, ապա հստակ է, որ կկորցնի իր միջուկային օբյեկտները և նավթավերամշակող գործարանները, ինչը կհանգեցնի աղքատության և, հավանաբար, ռեժիմի փոփոխության»,– ասել է նա։