Միջազգային

Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ 

«Նա անխոնջ աշխատել է՝ մեր երկրի շահերն առաջին տեղում դասելով։ Գիտեմ, որ նույնը կանի իր նոր պաշտոնում։ Անցումային շրջանում պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանակավոր կկատարի Ազգային անվտանգության խորհրդականի գործառույթները՝ միաժամանակ շարունակելով իր արդյունավետ աշխատանքը Պետդեպարտամենտում։

Միասին մենք անխոնջ կշարունակենք պայքարել Ամերիկան ​​և աշխարհը կրկին անվտանգ դարձնելու համար»,- գրել է Թրամփը։