ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Fox News Digital-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների մասին և Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում և դրանից հետո այստեղ դրված ամերիկյան նպատակներից։
«Խաղաղության հասնելու առաջին և անհրաժեշտ քայլը այն է, որ կողմերը ներկայացնեն իրենց առաջարկները։ Եվ դա արդեն տեղի է ունեցել։ Ուկրաինացիները հայտնել են՝ ինչ են ցանկանում, ռուսները նույնպես ներկայացրել են իրենց դիրքորոշումը։ Այժմ դիվանագիտական աշխատանքի խնդիրն է՝ փորձել այդ դիրքորոշումները միմյանց մոտեցնել, քանի որ կողմերի պահանջների միջև զգալի տարբերություն կա»,- ասել է նա։
Վենսը նշել է, որ մի շարք եվրոպացի գործընկերներ, թեև հրապարակայնորեն չեն աջակցում նախագահ Թրամփին, միաժամանակ փաստում են, որ միայն նա է, ով կարողացել է ստիպել կողմերին առաջարկներ ներկայացնել։
«Նրանք նույնիսկ չէին բանակցում՝ ոչ միմյանց, ոչ էլ որևէ այլ կողմի հետ։ Պարզապես պատերազմում էին։ Հիմա արդեն ունենք առաջին քայլը, և առաջիկա 100 օրերին մենք շատ կաշխատենք՝ կողմերին իրար մոտեցնելու ուղղությամբ»,- ընդգծել է նա։