Միջազգային

Ստամբուլի երկրաշարժի հետևանքով վնասված շենքերի թիվը գերազանցել է 4200-ը

Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժից հետո վնասվել է ավելի քան 4200 շենք, հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումը։

«Մենք ստուգել ենք 36,425 շենք, որոնցից 4295-վնասվել են»,- նախարարի խոսքերն է մեջբերում IHA գործակալությունը։

Նրա խոսքով՝ վնասի գնահատումը շարունակվում է։

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտնել էին Ֆաթիհ շրջանում շենքի փլուզման մասին, սակայն ոչ ոք չէր տուժել։

Ստամբուլի ափերի մոտ՝ Մարմարա ծովում, նախորդ չորեքշաբթի տեղի էր ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել էին հետցնցումները։ Բնական աղետի հետևանքով վիրավորվել էր 236 մարդ, զոհեր չկան։