Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները պետք է անհապաղ դադարեցվեն, սոցցանցի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ցանկացած երկիր կամ անհատ, որն Իրանից կգնի ցանկացած քանակությամբ նավթ կամ նավթաքիմիական նյութեր, անմիջապես կենթարկվի երկրորդական պատժամիջոցների։ Նրանց կարգելվի որևէ ձևով կամ որևէ միջոցով գործարքներ կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։