Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Հան Դաք Սուն պատրաստվում է հրաժարական տալ՝ մասնակցելու երկրի նախագահի պաշտոնի համար առաջիկա ընտրություններին։ Այս մասին հաղորդում է Yonhap պետական լրատվական գործակալությունը։
Ըստ աղբյուրի, Հանը հրաժարականից հետո հանդես կգա ուղերձով և հունիսի 3-ին պաշտոնապես կհայտարարի իր թեկնածության մասին։
Նրա հեռանալուց հետո ժամանակավոր նախագահի պարտականությունները կստանձնի երկրի ֆինանսների նախարար Չհվե Սան Մօկը։
Վարչապետ Հանը, որը նշանակվել էր բարձր պաշտոնի նախկին նախագահ Յուն Սուկ Յելի պաշտոնանկությունից հետո՝ վերջինիս կողմից կարճատև ռազմական դրություն հայտարարելու պատճառով, այժմ ձգտում է ամրապնդել իր դիրքերը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ 75-ամյա փորձառու տեխնոկրատը վերջին շրջանում աճող հանրային աջակցություն է ստանում, ինչը, ըստ վերլուծաբանների, կարող է խթանել նրան մասնակցել ընտրություններին։