Միջազգային

Ադրբեջանցի զինծառայողները մասնակցել են Թուրքիայում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջանցի զինծառայողները որպես դիտորդ մասնակցել են Մարմարիսում անցկացվող Kurtaran-2025 միջազգային զորավարժություններին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Ջրային որոնողափրկարարական մանևրների ընթացքում կիրառվել են խորտակված սուզանավի որոնման, պաշարների մատակարարման և անձնակազմի փրկարարական վարժություններ՝ օգտագործելով հատուկ սարքավորումներ և ռոբոտներ։