«Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ում ամերիկյան ներկայության հարցը՝ ուկրաինական կարգավորման շրջանակներում:
«Եթե երկրի ղեկավարությունը քաղաքական որոշում կայացնի, մենք պատրաստ ենք դա քննարկել ամերիկյան կողմի հետ», - «Ինտերֆաքս»-ին ասել է Լիխաչովը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան Վաշինգտոնից առաջարկներ չի ստացել ԶԱԷԿ-ի հետագա ճակատագրի և ԱՄՆ-ի ու Ուկրաինայի հնարավոր համատեղ կառավարման վերաբերյալ: