Ռուսաստանը վերահաստատում է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների պատրաստակամությունը, սակայն Կիևը ոչ մի կերպ հասկացնել չի տալիս՝ պատրաստ է նման շփումների, թե ոչ․ լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինը հաստատել է ուկրաինացիների հետ առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ վարելու իր պատրաստակամությունը։ Այդ պատրաստակամությունը դեռ ուժի մեջ է», -ասել է նա։
«Ցավոք, մենք դեռ Կիևից ոչ մի հայտարարություն կամ մեկնաբանություն չենք լսել, այնպես որ, չգիտենք՝ Կիևը պատրաստ է դրան, թե ոչ», - հավելել է նա:
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Կիևն այս գործընթացը հագցենում է բազմաթիվ նախապայմաններով, օրինակ՝ երկարատև հրադադարով, ինչը հակասում է նախագահ Պուտինի դիրքորոշմանը: