Միջազգային

Մոդին չի մասնակցի Մոսկվայի ռազմական շքերթին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Հաղթանակի օրը չի ժամանի Մոսկվա․ երկիրը ներկայացված կլինի այլ պաշտոնյաների մակարդակով:

Մոդիի՝ Մոսկվա չմեկնելու պատճառն, ըստ ռուսական լրատվամիջոցների, Հնդկասանի և Պակիստանի միջև վերջին օրերի լարվածությունն է։