Միջազգային

Թրամփը շնորհավորել է Կանադայի վարչապետին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ և շնորհավորել նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լիբերալ կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի գրասենյակը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երկու ղեկավարները միակարծիք են եղել նրանում, որ ԱՄՆ-ի և Կանադայի համագործակցությունը, «որպես անկախ, ինքնիշխան պետություններ», շատ կարևոր է։ Միաժամանակ, Թրամփն ու Քարնին պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել։