Միջազգային

Լավ օր է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների համար․ Թրամփ

Հենց նոր վայրէջք կատարեցի Հռոմում, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Լավ օր է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների և հանդիպումների համար։ Նրանք շատ մոտ են գործարքին, և երկու կողմերն այժմ պետք է հանդիպեն շատ բարձր մակարդակներով՝ գործարքն ավարտին հասցնելու համար:

Հիմնական կետերի մեծ մասը համաձայնեցված է: Դադարեցրեք արյունահեղությունը ՀԻՄԱ։ Մենք կլինենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ լինի, որպեսզի օգնենք այս դաժան և անիմաստ պատերազմի ավարտին»,- գրել է նա։