Միջազգային

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Ադրբեջան

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ապրիլի 25-ին կայցելի Ադրբեջան։

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 20-ին այցելել էր Վրաստան, այնուհետև ապրիլի 21-ին՝ Հայաստան։

Հայաստանում Սինիրլիօղլուն հանդիպում էր ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։