ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին ու Չինաստանի հետ առևտրային հարաբերություններին։
«Ես չեմ ուզում Ռուսաստանի կամ Ուկրաինայի հարցում կողմնակալ լինել: Ես պարզապես ցանկանում եմ, որ պատերազմն ավարտվի»,- հայտարարել է Թրամփը՝ խոսելով Ղրիմի մասին:
Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններն ավելի բարդ են, քան սպասում էր. «Կարծում էի, որ Զելենսկու հետ գործ ունենալն ավելի հեշտ կլինի, բայց մինչ այժմ դա ավելի դժվար է»:
Թրամփը հավելել է. «Կարծում եմ՝ մենք համաձայնություն ունենք Ռուսաստանի հետ, հիմա պետք է համաձայնության գանք Զելենսկու հետ»:
Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն և Չինաստանը ուղիղ կապեր ունեն առևտրային հարցերով, Թրամփը պատասխանել է. «Այո, իհարկե, ամեն օր»: