Միջազգային

Մեդվեդևը սպառնացել է պատերազմով

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի  կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ տրված ձերբակալման օրդերը անօրինական է: Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի «Правоведение» ամսագրում հրապարակած հոդվածում զգուշացրել է, որ ՄՔԴ օրդերը կատարելու մտադրություն ունեցող երկրները պետք է հաշվի առնեն միջուկային տերության հետ հակամարտության հետևանքները:

Ըստ Մեդվեդևի՝ նման որոշումները հատկապես վտանգավոր են միջուկային տերության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի ղեկավարության նկատմամբ:

Նա նաև ընդգծել է, որ օրդեր տվող անձինք «կարող են և պետք է հետապնդվեն» իրավապահ և դատական մարմինների կողմից:

Մեդվեդևի խոսքով, ՄՔԴ կողմից Ռուսաստանի նախագահի դեմ անօրինական օրդերի կատարումը կարող է դիտվել որպես «casus belli»  այն երկրների համար, որոնք մասնակցել են այդ որոշման ընդունմանը: