Աննախադեպ մեծ թվով մարդիկ են հավաքվել Սուրբ Պետրոսի տաճարում՝ հարգանքի տուրք մատուցելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։
Վատիկանը, բարձր մասնակցության պատճառով, ողջ գիշեր բաց է պահել բազիլիկայի դռները՝ փակելով այն միայն այսօր առավոտյան՝ մեկ ժամով մաքրություն անելու համար։
Բազիլիկայում տիրում է խորը լռություն, մինչ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած սգավորները դանդաղ քայլերով շարժվում են դեպի Պոնտիֆիկի աճյունը՝ վերջին հարգանքը մատուցելու Պապին։