Միջազգային

Ստամբուլում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Սիլիվրիի ափերի մոտ 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել։ Երկրաշարժը, որ զգացվել է 10 վայրկյան, մեծ խուճապ է առաջացրել քաղաքում։ Ստամբուլում երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 13:49-ին։

Թուրքիայի աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են ամբողջ Մարմարայի շրջանում։

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,2 բալ։