Միջազգային

«Կիևի առաջարկը պետք է վերլուծել». Պեսկով

Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու՝ Կիևի առաջարկը պետք է վերլուծել՝ հաշվի առնելով Զատկի զինադադարի փորձը․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նրանք (ուկրաինական կողմը- խմբ.) առաջարկ են արել հարվածներ չհասցնել, սակայն այս թեման պետք է քննարկվի՝ հաշվի առնելով Զատկի զինադադարի փորձը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների կոնկրետ պլաններ չկան քաղաքացիական ենթակառուցվածքներին չհարվածելու մորատորիումի շուրջ։

«Ոչ, կոնկրետ պլաններ չկան, նախագահ Պուտինի կողմից կա պատրաստակամություն՝ քննարկել այդ հարցը։ Հաշվի առնելով Զատկի զինադադարի փորձը՝ այս առումով կոնկրետություն չկա», - ասել է Պեսկովը։