Միջազգային

«Զատիկի զինադադարը մարկետինգային գործողություն էր». Բարրո

Ռուսաստանի հայտարարած Զատկի հրադադարը Ուկրաինայում ոչ այլ ինչ էր, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա տպավորություն թողնելու փորձ․ FranceInfo-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։ 

Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ժեստը, այսպես կոչված, «Զատկի հրադադարի» վերաբերյալ, անկեղծ չէր և ուներ բացառապես քաղաքական ենթատեքստ:

«Զատիկի զինադադարը, որը նա որոշակիորեն անսպասելի հայտարարեց, մարկետինգային ակտ էր, սիրալիր գործողություն, որի նպատակն էր ետ պահել նախագահ Թրամփին համբերությունը կորցնելուց և զայրանալուց», - ասել է նախարարը։