Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային ուղղված ուղերձում աջակցել է երկրում իրավիճակի արագ կայունացմանն ուղղված ջանքերին՝ ի շահ Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության ապահովման»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նշել է, որ Պուտինը հաստատել է երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։
«Հաստատվել է Ռուսաստանի անփոփոխ պատրաստակամությունը՝ զարգացնելու գործնական համագործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ ի նպաստ ռուս-սիրիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»,- հստակեցրել է նա։