Միջազգային

Ադրբեջանը USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծանուցում է ուղարկել Միացյալ Նահանգներին երկրում USAID-ի գործունեությունը դադարեցնելու մասին․ այս մասին հայտարարել է Հաջիզադեն։

Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Ադրբեջանում գործունեություն ծավալելու իրավական հիմք չունի, և դրա հետ կապված՝ դադարեցվում է նրա գործունեությունը երկրում։

Հունվարի 16-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը վրացի գործընկեր Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ USAID-ի գործունեությունը Ադրբեջանում պետք է դադարեցվի, քանի որ կազմակերպությունն ավելի շատ առաջ է մղում Միացյալ Նահանգների, քան՝ Ադրբեջանի շահերը։

Նա ընդգծել էր, որ 2024 թվականի հուլիսի 1-ից ԱՄՆ ՄԶԳ ներկայությունը երկրում դե յուրե դարձել է անհնար։