Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալու մասին՝ վկայակոչելով կազմակերպության քաղաքականության հետ «խորը տարաձայնությունները»:
X–ի իր էջով Միլեյը հայտարարել է, որ համաճարակի ընթացքում ԱՀԿ-ի երկարաժամկետ միջոցառումները հանցագործություն են մարդկության դեմ:
«Մենք երբեք չենք մոռանա, որ հենց նրանք էին կանգնած պրիմիտիվ կարանտինի ակունքներում։ Դա հանգեցրեց պատմության մեջ մարդկության դեմ ամենաանհեթեթ հանցագործություններից մեկի կատարմանը՝ համագործակցելով իրենց ցուցումները կատարող պետությունների հետ: Այդ պատճառով մենք որոշել ենք լքել այդ կազմակերպությունը», - հայտարարել է նա։