Ես արդյունավետ հանդիպում ունեցա Ղազախստանի նախագահ կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ Վրաստանի և Ղազախստանի միջև բազմաչափ գործընկերության հարցերի շուրջ,- այս մասին սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Կառավարության ղեկավարը նշում է, որ Վրաստանի սերտ համագործակցությունը Ղազախստանի Հանրապետության հետ էական նշանակություն ունի տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս կայուն աճ և կայունություն ապահովելու համար։
«Ես շնորհակալ եմ Ղազախստանի շահագրգռվածության համար՝ խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում, որտեղ մեզ միավորում են ընդհանուր շահերը։ Վրաստանի սերտ համագործակցությունը Ղազախստանի Հանրապետության հետ էական նշանակություն ունի մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս կայուն աճի և կայունության ապահովման համար»,- ասվում է հայտարարության մեջ: