Հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմմարաջուն երեկ նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։
Սինգապուրում կայացած շախմատի աշխարհի առաջնությանը նա 14‑րդ պարտիայում հաղթել է չինացի Դին Լիրենին:
Գուկեշ Դոմմարաջուն 18-ամյա հնդիկ երիտասարդ է, որը գրոսմայստեր է դարձել 12 տարեկանում։ Նա պատմության մեջ երրորդ ամենաերիտասարդ գրոսմայստերն է: 2022 թվականի շախմատի օլիմպիադայում Հնդկաստանի երկրորդ հավաքականի կազմում առաջին խաղատախտակի վրա նվաճել է ոսկե մեդալ։
2023 թվականին Դոմմարաջուն դարձել է ամենաերիտասարդ շախմատիստը, որին հաջողվել է հատել ՖԻԴԵ-ի դասակարգման 2750 կետի շեմը: Այդ ժամանակ նա առաջ է անցել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդից, որը 37 տարի Հնդկաստանի ուժեղագույն գրոսմայստերն էր։
2024 թվականին Դոմմարաջուն ընտրվեց հավակնորդների մրցաշարի համար, որը հաղթեց 14 միավորից 9 միավորով։ Հնդիկը հերթական ռեկորդն է սահմանել՝ դառնալով ամենաերիտասարդ հավակնորդը. մրցաշարի ավարտին շախմատիստի 18 տարին լրացած չի եղել: