Ըստ The Wall Street Journal-ի ԱՄՆ-ը նորընտիր նախագահ Դոնալդ Թրափը Ֆլորիդայի նահանգապետի և ԱՄՆ նախկին նախագահի թեկնածու Ռոն ԴեՍանտիսին դիտարկվում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում։
Ավելի վաղ այդ պաշտոնը նախատեսվում էր տալ Fox News-ի նախկին հաղորդավար Փիթ Հեգսեթին, սակայն նրա թեկնածությունը մտահոգություն էր առաջացրել անձնական կյանքի և ծայրահեղականության կասկածների պատճառով:
Այժմ ԴեՍանտիսի թեկնածության քննարկումը վաղ փուլում է, և այլ հավակնորդների թվում են նաև Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Էլբրիջ Քոլբին և սենատոր Ջոնի Էռնստը:
Ֆլորիդայի նահանգապետ և նախագահի նախկին թեկնածու Ռոն ԴեՍանտիսը ավելի վաղ դեմ էր արտահայտվել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ հայտարարելով, որ դա չի բխում ԱՄՆ անվտանգության շահերից: