Ադրբեջանից Եվրոպա կանաչ էներգիայի միջանցքի ստեղծման շրջանակներում պայմանագիր է ստորագրվել։
Այս մասին X-ում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
«Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի միջև կանաչ էներգիայի միջանցքի ստեղծման հարցով Բուխարեստում նախարարների կոմիտեի հանդիպումն ավարտվել է քառակողմ համաձայնագրի իրականացման և Ադրբեջանը կանաչ էներգիայի եվրոպական մատակարար դարձնելու կարևոր արդյունքներով։ Պայմանավորվեցինք մշակել գործողությունների համատեղ ծրագիր՝ մինչև հաջորդ հանդիպումը գործընթացներն արագացնելու համար»,-գրել է նա։