Միջազգային

Անօդաչուների գրոհից հետո Մոսկվայի նավթավերամշակման գործարանում «Եվրո+» կայանը շարքից դուրս է եկել

Մոսկվայի «Գազպրոմնեֆտ» նավթավերամշակման գործարանը սեպտեմբերի 1-ին անօդաչուների գրոհի հետևանքով տեղի ունեցած հրդեհից հետո դադարեցրել է աշխատանքը «Եվրո+» կայանում։ Վերանորոգման աշխատանքները կարող են տևել 5-6 օր․ հաղորդում է Reuters-ը։

«Գազպրոմնեֆտ» նավթավերամշակման գործարանը պատկանում է «Գազպրոմին»։

Կենտրոնական գրասենյակից հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ Reuters-ին։

Հայտնի է, որ «Եվրո+» կայանը կարող է տարեկան մինչև 6 մլն տոննա նավթ վերամշակել։