Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական և եվրասիական հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանն ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը․ հաղորդում է IRNA-ն։
Երկու դիվանագետները կարծիքներ են փոխանակել Կովկասում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ, նշել են ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգանքը, որոնք, նրանց խոսքով, կայուն խաղաղության և տարածաշրջանային համագործակցության երաշխավորն են:
Դեմիրչիլուն և Դեդովը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ խնդիրները լուծելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը նպաստելու, ինչպես նաև բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով։ Կողմերը քննարկել են նաև «3+3» խորհրդատվական ձևաչափի առաջիկա նիստը, որին մասնակցում են Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: