Միջազգային

Վենեսուելայում Էդմունդո Գոնսալեսին ձերբակալելու օրդեր են արձակել

Վենեսուելայում դատարանը նախագահի ընդդիմադիր թեկնածու Էդմունդո Գոնսալեսին ձերբակալելու օրդեր է արձակել․ նրան մեղադրում են իշխանությունը բռնազավթելու, ապստամբություն հրահրելու և դավադրության մեջ։

Վենեսուելայի գլխավոր դատախազն ավելի վաղ հայտարարել էր Գոնսալեսի և ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին։

Գոնսալեսին ձերբակալելու օրդեր արձակելը նշանակում է վիճահարույց ընտրություններից հետո Նիկոլաս Մադուրոյի կողմից ընդդիմության դեմ բռնաճնշումների լուրջ սրացում․ նշում է dpa գործակալությունը։