Ուլան Բատորում՝ Սուխե Բատորի հրապարակում, մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմավորման արարողությունը: Պետական պալատի մոտ նրան դիմավորել է պատվո պահակախումբը. Պուտինը հանդիպման վայր է ժամանել Aurus-ով։
Նրան դիմավորել է նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը։
Ապա երկու պետությունների ղեկավարները բարձրացել են ամբիոն, հնչել են Ռուսաստանի և Մոնղոլիայի օրհներգերը:
Պատվո պահակախմբի անցնելուց հետո զինվորականները շրջել են հրապարակով, իսկ նախագահները ողջունել են պատվիրակությունների անդամներին ու ուղևորվել բանակցությունների։