Միջազգային

«Ղազախստանում ԱԷԿ-ի կառուցման հարցով հանրաքվե կանցկացվի». Տոկաև

Ղազախստանում ԱԷԿ-ի կառուցման հարցով համազգային հանրաքվեն տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 6-ին․ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը.

«Ղազախստանն էներգիայի հուսալի և էկոլոգիապես մաքուր աղբյուրների կարիք ունի։ Ըստ էության, նման քայլով մենք ձևավորում ենք նոր հասարակական-քաղաքական մշակույթ ու պետական առանցքային որոշումների ընդունման նոր չափանիշների հիմք ենք դնում»,-ասել է Տոկաևը։